16:20  +04,  15 սեպտեմբերի, 2019

#SportLifeVlog-ը Նուրսուլթանից․ Ըմբշամարտի աշխարհի առաջնություն

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի կարեւոր իրադարձությունների մասին պատմող #SportLifeVlog-ը։

Լուսինե Շահբազյանը մեկնում է Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան, որտեղ սեպտեմբերի 14-ին մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Լուսինե Շահբազյանը Նուրսուլթանի ճանապարհին նույն ինքնաթիռում հանդիպում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին եւ «օդում» կազմակերպում հարցազրույց ֆեդերացիայի ներկայացուցիչի հետ։

Արայիկ Բաղդադյանն ամփոփում է առաջին մրցումային օրվա արդյունքները եւ կանխատեսում առաջիկա օրերի արդյունքները՝ ոսկե մեդալի ակնկալիքով։ Արայիկ Բաղդադյանը նաեւ խոստանում է՝ ոսկե մեդալով հայրենիք վերադառնալու դեպքում բոլոր մարզական լրագրողներին անակնկալ կմատուցի՝ հարցազրույց չտալու պայմանով։

#SportLifeVlog-ն արդեն Նուրսուլթանում է եւ առաջիկա օրերին կպատմի Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնության մասին։

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ