15:31  ,  15 սեպտեմբերի, 2019

Մեսին վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում։

Վնասվածքից հետո վերականգնված Մեսիի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպմանը քիչ հավանական է, գրում է Marca-ն։ Սեպտեմբերի 17-ին կատալոնական թիմը կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»։

32-ամյա Մեսին այս մրցաշրջանում դեռ չի մասնակցել պաշտոկան հանդիպման։

Անցած մրցաշրջանում նա 50 խաղում խփել է 51 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում