12:14  +04,  15 սեպտեմբերի, 2019

Գվարդիոլայի սարկազմը․ Շնորհավորում եմ «Լիվերպուլ», դու չեմպիոն ես

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սարկազմով է մեկնաբանել ընթացիկ առաջնության առաջատար «Լիվերպուլից» 5 միավոր հետ մնալը։

Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2։3 հաշվով պարտվեց «Նորվիչ Սիթիին»։

«Շնորհավորում եմ, «Լիվերպուլ», դու չեմպիոն ես։ Հիմա սեպտեմբերն է եւ ի՞նչ։ Մենք կշտկենք վիճակը, կմարզվենք, դարձյալ դուրս կգանք խաղադաշտ։

5 միավոր ենք կորցրել։ «Տոտենհեմի» հետ անհավանական գերազանց խաղացինք, բայց 2։2 գրանցվեց։ Հիմա մենք պետք է հստակ իմանանք մեր անելիքը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» 5 հաղթանակ է տարել եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» ունի 10 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ