10:13  ,  15 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Արթուր Ալեքսանյանի եւ Կարեն Ասլանյանի հաղթական մեկնարկը

Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել են 67, 87 և 97 կգ քաշային կարգերի մրցումները։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց տաջիկ Մուբինժոն Ախմեդովի հետ եւ հաղթեց ժամանակից շուտ 10։1 հաշվով։ Գոտեմարտը տեւեց 2 րոպեից էլ կարճ։ Ասլանյանի հաջորդ մրցակիցը կլինի Եգիպտոսի ներկայացուցիչ Էլսայեդը։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում 1։4 հաշվով պարտվեց կուբացի Դանիել Գրեգորիչ Էչավարիային։

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ եւ պարտության մատնեց 5։0 հաշվով։

Ալեքսանյանը 1/8 եզրափակիչի ուղեգրի համար կգոտեմարտի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կուսմանենի հետ։

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English