23:09  ,  14 սեպտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Ռոմայի» հայտացուցակում Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղին։

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կընդունի «Սասուոլոյին»։

«Ռոմա» - «Սասուոլո» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

«Ռոման» երկու տուրից հետո ունի 2 միավոր եւ 15-րդն է մրցաշարային աղյուսակում: «Սասուոլոն» 3 միավորով 11-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով