22:26  ,  14 սեպտեմբերի, 2019

«Ռեալ Սոսյեդադը» ոչ մի շանս չտվեց Մադրիդի «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» տանը մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ վստահ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեցին նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի եւ իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալի գոլերը։

«Աթլետիկոն» 9 միավորով առաջին տեղում է, իսկ «Ռեալ Սոսյեդադն» ունի 7 միավոր եւ 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Աթլետիկո»՝ 2։0 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 58, Նաչո Մոնրեալ, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով