21:55  ,  14 սեպտեմբերի, 2019

«Նապոլիին» հաղթանակ բերեց Դրիս Մերտենսի դուբլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում մրցեց «Սամպդորիայի» հետ։ Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը։

«Նապոլին» 6 միավորով չորրորդ տեղում է։ 6-ական միավոր ունեն նաեւ երկուական հանդիպում անցկացրած «Ինտերն» ու «Տորինոն»։ «Սամպդորիան» առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Առաջատար «Յուվենտուսը» 3 խաղում վաստակել է 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Նապոլի» - «Սամպդորիա»՝ 2։0 (տեսանյութ)

Դրիս Մերտենս, 13, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով