21:05  ,  14 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում է

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը։ 75 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտության մատնեց Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Ջաբեր Ալֆաիֆիին։

Հիշեցնենք, որ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով հաղթել էր հորդանանցի Մոհամադ Ալղարաղիրին եւ դուրս եկեկ 1/8 եզրափակիչ: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաեւ 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը 4։1 հաշվով պարտության էր մատնել թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս