20:08  ,  14 սեպտեմբերի, 2019

ՊՍԺ-ի ֆանատները սուլել եւ հայհոյել են Նեյմարին

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում չեմպիոն ՊՍԺ-ի կազմում առաջին հանդիպումն է անցկացնում բրազիլացի հարձակվող Նեյմարը, որն ամռանը ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»։

«Ստրասբուրգի» հետ տնային խաղում ՊՍԺ-ի ֆանատները սուլել են Նեյմարին եւ վանկարկել «Նեյմար՝ անբարոյականի որդի»։

5-րդ տուրի ՊՍԺ - «Ստրաբուրգ» խաղում հաշիվը դեռ չի բացվել, ընթանում է առաջին խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում