19:54  +04,  14 սեպտեմբերի, 2019

«Տոտենհեմի», «Չելսիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց մայրաքաղաքային «Քրիսթալ Փելասի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Լեսթեր Սիթիին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ հասավ հաղթանակի 5։2 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հյուրերի 21-ամյա անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, որը նաեւ մեկ անգամ գրավեց սեփական դարպասը։

«Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լեսթերը» եւ «Չելսին» վաստակել են 8-ական միավոր՝ զբաղեցնելով 3-6-րդ տեղերը։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»՝ 1։0 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 8, 11մ

«Տոտենհեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 4։0 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 10, 23, Պատրիկ վան Անհոլտ, 21, ինքնագոլ, Էրիկ Լամելա, 42

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 2։5 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 69, ինքնագոլ, Պատրիկ Կուտրոնե, 85 - Ֆիկայո Տոմորի, 31, Թեմի Աբրահամ, 34, 41, 55, Մեյսոն Մոունթ, 90+6

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 0։1

Մուսա Ջենեպո, 66

Հեռացում՝ Բիլի Շարփ («Շեֆիլդ Յունայթեդ»), 85

«Բրայթոն» - «Բարնլի»՝ 1։1

Նիլ Մոպե, 51 – Ջեֆրի Հենդրիկ, 90+1

«Նորվիչ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով