18:30  ,  14 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Արթուր Ալեքսանյանի, Կարեն Ասլանյանի եւ Արթուր Շահինյանի մրցակիցները

Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տեղի է ունեցել 67, 87 և 97 կգ քաշային կարգերի վիճակահանությունը։

Երեք օլիմպիական քաշային կարգերում էլ Հայաստանն ունի մասնակից։ Սեպտեմբերի 15-ին անցկացվելիք մրցումներում 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակիչում կգոտեմարտի տաջիկ Մուբինժոն Ախմեդովի հետ։

87 կգ քաշային Արթուր Շահինյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի կուբացի Դանիել Գրեգորիչ Էչավարիան է։

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում