Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցում էր «Լևանտեի» հետ:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առաջին խաղակեսում երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 25-րդ րոպեին Դանիել Կարվախալի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը 31-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց: 40-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն խփեց իր թիմի երրորդ գոլը, որն, ինչպես պարզվեց հետագայում, հաղթական էր Արքայական ակումբի համար: Երկրորդ խաղակեսում «Լևանտեն» փոխեց հանդիպման ընթացքը: 49-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը: 75-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Գոնսալո Մելերոն խփեց իր թիմի երկրորդ գոլը:
«Ռեալի» կազմում իր նորամուտը պաշտոնական խաղում նշեց բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, որը փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:
«Ռեալն» այժմ ունի 8 միավոր և առաջատար «Աթլետիկոյից» հետ է մնում 1 միավորով: «Լևանտեն» 6 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում:
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Լևանտե»՝ 3:2
Քարիմ Բենզեմա, 25, 31, Կազեմիրո, 40 - Մորխա Մայորալ, 49, Գոնսալո Մելերո, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում