16:28  ,  14 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019. Հայկական դիմակայությունում Սլավիկ Գալստյանը պարտություն կրեց

Նուրսուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տեղի ունեցան 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչի գոտեմարտերը:

Հայաստանը ներկայացնող, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն Սլավիկ Գալստյանը մրցում էր անցած տարվա աշխարհի չեմպիոն, այս տարվա Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն, ռուսաստանահայ Ստեփան Մարյանյանի հետ:

Սլավիկ Գալստյանն առաջին փուլում հաղթում էր 2:0 հաշվով, սակայն Ստեփան Մարյանյանին երկրորդ փուլում հաջողվեց 3 միավոր վաստակել և հաղթել 3:2 հաշվով:

Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 16:7 հաշվով կամային հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլման Մուխտարովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում՝ 3:3 հաշվով (վաստակած վերջին միավորի շնորհիվ) հաղթել Ուզբեկստանի ներկայացուցիչ Իսլամյոն Բահրամովին:

Եզրափակիչում Ստեփան Մարյանյանը կմրցի Ճապոնիան ներկայացնող Շինոբու Օտայի հետ, որը 10:1 հաշվով հաղթեց Ղազախստանը ներկայացնող Ալմատ Կեբիսպաևին: Սլավիկ Գալստյանի մրցակիցը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայտնի կդառնա սեպտեմբերի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում