16:07  ,  14 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Դե Խեան համաձայնության են եկել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան նոր պայմանագրի հարցում վերջնական համաձայնության է եկել անգլիական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Sky Sports-ը:

Դե Խեայի նոր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիս: Իսպանացի դարպասապահը կստանա շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: 28-ամյա դարպասապահն այժմ ստանում է շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ:

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English