14:02  ,  14 սեպտեմբերի, 2019

«Ռեալի» մեկնարկային կազմը «Լևանտեի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է Արքայական ակումբի Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Լևանտեի» հետ հանդիպման մեկնարկային կազմը:

Բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մեկնարկը, հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին:

«Ռեալ Մադրիդ». Կուրտուա, Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո, Խամես, Կրոս, Կազեմիրո, Վինիսիուս, Լուկաս Վասկես, Բենզեմա:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English