13:11  ,  14 սեպտեմբերի, 2019

Նուրմագոմեդով. Պուտինի շնորհավորանքը շատ թանկ է ինձ համար

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին:

«Պուտինի շնորհավորանքը շատ թանկ է ինձ համար: Յուրաքանչյուր հաղթանակից հետո կարծես ավանդույթ է դարձել, որ երկրի ղեկավարն անձամբ է շնորհավորում մեզ: Սա մեծ նվաճում է ինձ համար»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասել է 30-ամյա մարզիկը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 12-ին Դաղստանից մեկնելուց առաջ օդանավակայանում հանդիպել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և նրա հոր հետ ու շնորհավորել Դասթին Պուարյեի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English