23:08  ,  13 սեպտեմբերի, 2019

«Ռեալի» հայտացուցակը «Լևանտեի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Լևանտեի» հետ հանդիպման հայտացուցակը:

Հայտացուցակում ընդգրկվել է թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մեկնարկը:

«Ռեալը» «Լևանտեի» հետ կմրցի սեպտեմբերի 14-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում