23:04  ,  13 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» պաշտպանը խաղադաշտից կբացակայի 5 շաբաթով

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 5 շաբաթների ընթացքում, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ումտիտին կվերսկսի մարզումները «Բարսելոնայի» կազմում ակումբային առաջնություններում ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված հաջորդ դադարից հետո՝ հոկտեմբերի կեսերին: 

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածք էր ստացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով