22:40  ,  13 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վալենսիայի» հետ խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է թիմի հայտացուցակն Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղին:

Հայտացուցակում ընդգրկվել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը վնասվածքից ապաքինվելուց հետո «Վալենսիայի» հետ խաղին նախորդած մարզումն անցկացրել էր ընդհանուր խմբում: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի մասնակցի հանդիպմանը:

«Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում