10:42  ,  14 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնա» - «Վալենսիա». բուքմեյքերների կանխատեսումը

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեպտեմբերի 14-ին «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի «Վալենսիային»: Բուքմեյքերներն առավելություն են տալիս դաշտի տերերին։

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի հաղթանակը գնահատվում է 1.45 գործակցով: «Վալենսիայի» հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 7.00 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 4.75 գործակցով:

«Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով