00:49  ,  14 սեպտեմբերի, 2019

Զիդան. Ազարը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Լևանտեի» հետ խաղից առաջ խոսել է թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարի մասին, որն ապաքինվում է վնասվածքից:

«Բոլորս էլ ցանկանում ենք Ազարին հնարավորինս շուտ տեսնել խաղադաշտում: Ազարն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: Որոշում ընդունելուց առաջ պետք է հաշվի առնենք բոլոր մանրուքները՝ կարևորելով ֆուտբոլիստի առողջությունը»,- Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է ֆրանսիացի մասնագետը:

«Ռեալ Մադրիդ» - «Լևանտե» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English