00:16  ,  14 սեպտեմբերի, 2019

Կլոպը հայտնել է, թե երբ Ալիսոնը կվերադառնա խաղադաշտ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի դարպասապահ Ալիսոն Բեքերի ապաքինման ընթացքի մասին:

«Ալիսոնի ապաքինումը լավ է ընթանում, սակայն մենք չենք ցանկանում ռիսկի դիմել նրա առողջության հարցում: Նրա վնասվածքն, իրոք, շատ լուրջ էր, և նա կսկսի մարզվել միայն այն ժամանակ, երբ լիովին պատրաստ կլինի: 

Հուսով եմ, որ Ալիսոնը կկարողանա խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի կեսերին, երբ տեղի ունենան ազգային հավաքականների հերթական հանդիպումները»,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է գերմանացի մարզիչը:

Ալիսոն Բեքերը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում