21:08  ,  13 սեպտեմբերի, 2019

«Արարատ-Արմենիան» միավորներ կորցրեց, «Փյունիկը» պարտություն կրեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 6-րդ տուրում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ուժերը չափեց «Ուրարտուի», իսկ փոխչեմպիոն «Փյունիկը»՝ «Ալաշկերտի» հետ:

«Ալաշկերտը» «Փյունիկի» նկատմամբ առավելության հասավ 3 գնդակի տարբերությամբ: Բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին խաղի 27-րդ րոպեին տուգանային հարվածից բացեց խաշի հաշիվը, իսկ 57-րդ րոպեին՝ դուբլ ձևակերպեց: 85-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն խփեց իր թիմի երրորդ գոլը:

34-րդ րոպեին «Ուրարտուի» ուկրաինացի հարձակվող Եվգեն Բուդնիկը բացեց խաղի հաշիվը: 85-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան խփեց պատասխան գոլը:

Հայաստանի առաջնություն 6-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 3:0

Գուստավո Մարմենտինի, 27, 57, Տիագո Գալվաո, 85

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:1

Եվգեն Բուդնիկ, 34 - Լուիս Օգանա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English