22:15  ,  13 սեպտեմբերի, 2019

Վալվերդե. Ռիսկի չենք դիմի Մեսիի առողջության հարցում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղից առաջ խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի առողջական վիճակի մասին:

«Մեսին շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, սակայն նրա առողջությունն ամենակարևորն է մեզ համար: Ռիսկի չենք դիմի: Հույս ունենանք, որ Մեսին կհասցնի լիովին ապաքինվել մինչև «Բորուսիայի» հետ հանդիպումը:

«Վալենսիան» բավականին բարդ մրցակից է և մեծ հավակնություններ ունի: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի 3 միավոր վաստակենք այս խաղում»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Վալվերդեն:

«Բարսելոնան» «Վալենսիայի» հետ կմրցի սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում