20:07  ,  13 սեպտեմբերի, 2019

Մոուրինիո. Զգում էի, որ Ալեքսիսը երջանիկ չէ «Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի մասին:

«Զգում էի, որ Ալեքսիսը երջանիկ չէ «Մանչեսթեր Յունայթեդում»: Հնարավոր է, որ ինձ չհաջողվեց օգտագործել նրա հնարավորությունները, սակայն երբ ֆուտբոլիստը երջանիկ չէ մի ակումբում, նա դժվար թե կարողանա իր լավագույն խաղը ցուցադրել:

Հուսով եմ, որ Իտալիայում Ալեքսիսը հաջողության կհասնի: Ես միշտ լավագույնն եմ ցանկանում ցանկացած ֆուտբոլիստի»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է Մոուրինիոն:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսն ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց իտալական «Միլան»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English