20:43  ,  13 սեպտեմբերի, 2019

Գվարդիոլա. Ոչ ոք չի կարող համեմատվել Մեսիի կամ Ռոնալդուի հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տրեվոր Սինկլերի այն մտքին, որ Ռահիմ Ստերլինգը գտնվում է Մեսիի և Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա:

«Ստերլինգը հրաշալի ֆուտբոլիստ է, և ես հիանում եմ նրա աշխատասիրությամբ: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ Ստերլինգն ուշադրություն չի դարձնի նման մտքերին:

Մեսին և Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Ոչ ոք չի կարող համեմատվել նրանց հետ, առավել ևս՝ գտնվել նույն մակարդակի վրա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Daily Sport-ը:

Հիշեցնենք, որ Ռահիմ Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English