19:02  ,  13 սեպտեմբերի, 2019

«Լոռին» նվազագույն հաշվով հաղթեց «Երևանին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 6-րդ տուրում Վանաձորի «Լոռին» հյուրընկալվել էր «Երևանին»:

Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին «Լոռիի» պաշտպան Արթուր Ավագյանի խփած գոլը հաղթանակ պարգևեց վանաձորյան ակումբին:

Այժմ «Լոռին» 10 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Երևանը» 6 խաղից հետո չունի վաստակած միավոր:

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Երևան» - «Լոռի»՝ 0:1

Արթուր Ավագյան, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում