18:40  ,  13 սեպտեմբերի, 2019

Վան դեր Սար. Դե Խեան անփոխարինելի չէ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարը խոսել է մանչեսթերյան ակումբի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ժամանակն է, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» որոշում ընդունի Դե Խեայի հարցում: Դե Խեան հրաշալի դարպասապահ է, և ես համոզված եմ, որ նրա խաղում առկա ճգնաժամը շատ շուտով կվերանա: 

Այնուամենայնիվ, եթե Դե Խեան որոշի հեռանալ, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է այլ դարպասապահ ձեռք բերել: Նա անփոխարինելի չէ»,- Վան դեր Սարի խոսքը մեջբերում է BBC-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվել է համաձայնության գալ Դե Խեայի հետ նոր պայմանագրի հարցում: 28-ամյա դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English