18:15  ,  13 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» 4 ֆուտբոլիստ բաց կթողնի «Լեսթերի» հետ հանդիպումը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմի 4 ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել ակումբի առաջիկա հանդիպմանը:

«Թիմի առաջիկա հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն կարողանա մասնակցել Պոլ Պոգբան, Անտոնի Մարսիալը, Լյուկ Շոուն և Դիոգ Դալոտը: Դենիել Ջեյմսի մասնակցությունը «Լեսթերի» հետ խաղին ևս հարցականի տակ է»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է Սուլշերը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English