17:07  ,  13 սեպտեմբերի, 2019

Պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը (ֆոտո)

Հայտնի են դարձել Անգլիայի առաջնության օգոստոսի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի անունները, հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:

Օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Նորվիչի» 29-ամյա հարձակվող Տեեմու Պուկին, որը 4 խաղում դարձել է 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Լավագույն մարզիչի տիտղոսին արժանացել է փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: «Լիվերպուլն» օգոստոսին հաղթել է Անգլիայի առաջնության բոլոր 4 հանդիպումներում՝ դառնալով 12 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English