13:26  ,  13 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» գլխավոր մրցակիցները ՉԼ-ում. Մեսիի վարկածը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին նշել է կատալոնական թիմի գլխավոր մրցակիցներին Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարում:

«Բոլոր հիմնական մրցակիցները հզորացրել են կազմը: «Աթլետիկոն» կառուցել է գերազանց թիմ եւ կատարել մի քանի լավ ձեռքբերումներ: «Աթլետիկոն» բոլորից շատ էր թուլացել այս ամռանը, սակայն արդյունքում՝ հավաքեցին գերազանց կազմ, որով կարելի է բազմաթիվ խաղային տարբերակներ փորձել:

«Ռեալը» նույնպես շատ լավ ուժեղացել է: Նրանք ընդհանուր առմամբ պահպանեցին կազմը եւ ձեռք բերեցին կարեւոր խաղացողների, օրինակ, Ազարին:

«Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Սիթին» նույնպես մտածել են կազմի ուժեղացման մասին: Այս թիմերն էլ «Բարսելոնայի» հետ կլինեն գլխավոր ֆավորիտները Չեմպիոնների լիգայում»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Խմբային փուլում «Բարսելոնան» կմրցի Դորտմունդի «Բորուսիայի», Միլանի «Ինտերի» եւ չեխական «Սլավիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում