12:34  ,  13 սեպտեմբերի, 2019

«Տոտենհեմը» 7,5 միլիոն եվրո աշխատավարձով 5 տարվա պայմանագիր է առաջարկել Կրիստիան Էրիկսենին

Լոնդոնի «Տոտենհեմը» ջանքեր է գործադրում թիմի դանիացի կիսապապաշտպան Կրիստիան Էրիկսենի հետ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով հինգ տարվա պայմանագիր:

Եթե կողմերը չհասնեն համաձայնության Կրիստիան Էրիկսենը հաջորդ ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կկարողանա անվճար տեղափոխվել այլ ակումբ:

Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Յուվենտուսը», «Աթլետիկոն», «Ինտերը» եւ ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում