11:20  ,  13 սեպտեմբերի, 2019

Ռունի. Եթե 10 տարի առաջ Անգլիայի մարզիչը լիներ Գվարդիոլան, կնվաճեինք աշխարհի գավաթը

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին վստահ է, որ Անգլիայի հավաքականի 10 տարի առաջ ունեցած կազմով կհասներ մեծ նվաճումների, եթե թիմի գլխավոր մարզիչը լիներ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան:

«10 տարի առաջ Անգլիայի հավաքականն ուներ լավագույն կազմը ֆուտբոլի պատմության մեջ: Մեր թիմում էին Ֆերդինանդը, Թերին, Քոուլը, Ջերարդը, Սքոուլզը, Լեմպարդը, Բեքհեմը, Օուենը, ես: Եթե այն ժամանակ մեզ մարզեր Գվարդիոլան, մենք կնվաճեինք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները: Ես ոչ մի կասկած չունեմ»,- 33-ամյա Ռունիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ռունին Անգլիայի հավաքականում հանդես է եկել 2003-2018 թվականներին, անցկացրել է 120 հանդիպում, խփել 53 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում