00:30  ,  13 սեպտեմբերի, 2019

Մոուրինյո. «Ռեալում» աշխատանքը լավագույն փորձն էր իմ կարիերայում

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու ժամանակահատվածի մասին:

«Իսպանիայում անցկացրած տարիներից շատ լավ հիշողություններ ունեմ: «Ռեալում» աշխատանքը լավագույն փորձն էր իմ կարիերայում:

Այնուամենայնիվ, իմ գլխավորությամբ «Ռեալը» չկարողացավ հաղթել Չեմպիոնների լիգայի 3 կիսաեզրափակիչներից ոչ մեկում»,- պորտուգալական «11» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2010-2013 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում