23:41  ,  12 սեպտեմբերի, 2019

Դավիթ Արշակյանը հանդես կգա «Արարատում»

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը մարզական կարիերան կշարունակի Երևանի «Արարատում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Տրակայում», «Չիկագո Ֆայրում», «Վեյլեում», «Գորիցայում», «Ֆակել Վորոնեժում», «Ռուդեսում»:

Դավիթ Արշակյանը խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում և Հայաստանի տարբեր տարիքային պատանեկան թիմերում:

Ավելի վաղ Դավիթ Արշակյանը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ փորձաշրջան է անցնում Սարանսկի «Մորդովիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում