19:20  ,  12 սեպտեմբերի, 2019

«Լիվերպուլը» հայտարարել է օգոստոսի լավագույն ֆուտբոլիստին (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը ճանաչվել է ակումբի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Օգոստոսի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում 27-ամյա Սալահն առաջ է անցել թիմի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյից և կիսապաշտպան Սադիո Մանեից:

Օգոստոսին Սալահը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում