Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանի (2758) եւ Սերգեյ Մովսեսյանի (2654) մրցակիցները երկրորդ շրջանում՝ 1/32 եզրափակիչ:
Լեւոն Արոնյանը կմրցի իրանցի Փարհամ Մաղսուդլուի հետ, որը 2664 գործակցով 83-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը կլինի Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրենը (2811):
Երկրորդ շրջանի առաջին պարտիան տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, երկրորդ պարտիան՝ սեպտեմբերի 14-ին:
Հավասար արդյունքի դեպքում, սեպտեմբերի 15-ին կանցկացվի թայ-բրեյք:
Հիշեցնենք, որ Արման Փաշիկյանն առաջին շրջանում չէր կարողացել հաղթահարել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի արգելքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում