19:01  +04,  12 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ. Արոնյանի եւ Մովսեսյանի մրցակիցները երկրորդ շրջանում

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանի (2758) եւ Սերգեյ Մովսեսյանի (2654) մրցակիցները երկրորդ շրջանում՝ 1/32 եզրափակիչ:

Լեւոն Արոնյանը կմրցի իրանցի Փարհամ Մաղսուդլուի հետ, որը 2664 գործակցով 83-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը կլինի աշխարհի գավաթակիր, Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրենը (2811):

Երկրորդ շրջանի առաջին պարտիան տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, երկրորդ պարտիան՝ սեպտեմբերի 14-ին:

Հավասար արդյունքի դեպքում, սեպտեմբերի 15-ին կանցկացվի թայ-բրեյք:

Հիշեցնենք, որ Արման Փաշիկյանն առաջին շրջանում չէր կարողացել հաղթահարել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի արգելքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ