22:16  ,  12 սեպտեմբերի, 2019

Ռիվալդո. Դե Յոնգը մեծ հաջողությունների է հասնելու «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է Իսպանիայի չեմպիոնի նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին:

«Դե Յոնգն արդեն ցույց է տվել, թե ինչ մակարդակի ֆուտբոլ կարող է ցույց տալ: Նա կարճ ժամանակում հարմարվել է «Բարսելոնայի» ֆուտբոլին, սակայն նրան դեռևս ժամանակ է հարկավոր: Վստահ եմ, որ դե Յոնգը մեծ հաջողությունների է հասնելու «Բարսելոնայում»»,- Sport.es-ի հաղորդմամբ՝ ասել է բրազիլացի նախկին հարձակվողը:

Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան:

Կատալոնական «Բարսելոնան» դե Յոնգի տեղափոխության դիմաց «Այաքսին» վճարել է 75 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում