20:44  +04,  12 սեպտեմբերի, 2019

Նուրմագոմեդով. Պուարյեն ավելի ուժեղ մրցակից էր, քան Մաքգրեգորը

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մենամարտում իր մրցակից, ամերիկացի Դասթին Պուարյեի մասին:

«Պուարյեն ֆիզիկապես շատ ամուր մարզիկ է: Նրա դեմ շատ դժվար է մենամարտելը: Ես մանրամասն ուսումնասիրել էի նրա մենամարտերը և գիտեի՝ ինչպես պետք է հասնեմ հաղթանակի:

Պուարյեն շատ ավելի հզոր մրցակից էր, քան Մաքգրեգորը»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մենամարտում Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթեց Դասթին Պուարյեին՝ պաշտպանելով UFC-ի չեմպիոնի տիտղոսը:

Նախորդ տարվա հոկտեմբերին Նուրմագոմեդովը հաղթանակ էր տարել նաև UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ