Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մոդրիչը կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2-3 շաբաթից, սակայն «Ռեալը» 34-ամյա կիսապաշտպանի ապաքինման ժամկետի վերաբերյալ դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ:
Մոդրիչը բաց կթողնի Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Լևանտեի» հետ տնային հանդիպումը, նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ՊՍԺ-ի հետ արտագնա հանդիպումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում