18:41  ,  12 սեպտեմբերի, 2019

«Միլանն» ու «Ինտերը» նոր ստադիոն կկառուցեն

Իտալիայի Միլան քաղաքը ներկայացնող երկու ֆուտբոլային ակումբներ՝ «Միլանն» ու «Ինտերը», համատեղ ջանքերով նոր ստադիոն կկառուցեն, հայտնում է Football Italia-ն:

Նոր ստադիոնի կառուցման աշխատանքների վրա իտալական ակումբները կծախսեն շուրջ 600 միլիոն եվրո, որից 45 միլիոն եվրոն կստացվի «Սան Սիրո» ստադիոնի ապամոնտաժումից:

Նշվում է, որ կառուցվելիք ստադիոնը կտեղավորի 60 հազար հանդիսական:

Այն օրերին, երբ ստադիոնում հանդիպումներ կանցկացնի «Ինտերը», ստադիոնը դրսից կլուսավորվի կապույտ և սև գույներով, իսկ «Միլանի» հանդիպումների օրերին՝ կարմիր և սև գույներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով