Աշխարհի երկրորդ ռակետ, ԱՄՆ-ի բաց առաջնության գործող չեմպիոն Ռաֆայել Նադալի մարզիչ Կարլոս Մոյան խոսել է US Open-ի եզրափակիչից հետո Նադալի ֆիզիկական վիճակի մասին:
«Անհավատալի բան տեղի ունեցավ: Մեդվեդևը մինչև վերջին պահը չէր հանձնվում: Նադալը շատ մեծ դժվարությամբ հաղթեց:
Մրցախաղից հետո Ռաֆան չէր կարողանում ոտքի վրա կանգնել: Մենք ստիպված ենք եղել օգնել նրան փոխել հագուստը»,- Մոյայի խոսքը մեջբերում է Ubitennis-ը:
Ավելի վաղ անձամբ Նադալը խոստովանել էր, որ ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի հետ եզրափակիչն իր կարիերայի ամենաբարդ մրցախաղերից էր:
Ռաֆայել Նադալը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում 4 ժամ 50 րոպե տևած պայքարում հաղթանակ է տարել Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ 5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում