13:25  ,  12 սեպտեմբերի, 2019

Նադալի մարզիչ. Մեդվեդևի հետ մրցախաղից հետո Նադալը չէր կարողանում ոտքի վրա կանգնել

Աշխարհի երկրորդ ռակետ, ԱՄՆ-ի բաց առաջնության գործող չեմպիոն Ռաֆայել Նադալի մարզիչ Կարլոս Մոյան խոսել է US Open-ի եզրափակիչից հետո Նադալի ֆիզիկական վիճակի մասին:

«Անհավատալի բան տեղի ունեցավ: Մեդվեդևը մինչև վերջին պահը չէր հանձնվում: Նադալը շատ մեծ դժվարությամբ հաղթեց:

Մրցախաղից հետո Ռաֆան չէր կարողանում ոտքի վրա կանգնել: Մենք ստիպված ենք եղել օգնել նրան փոխել հագուստը»,- Մոյայի խոսքը մեջբերում է Ubitennis-ը:

Ավելի վաղ անձամբ Նադալը խոստովանել էր, որ ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի հետ եզրափակիչն իր կարիերայի ամենաբարդ մրցախաղերից էր: 

Ռաֆայել Նադալը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում 4 ժամ 50 րոպե տևած պայքարում հաղթանակ է տարել Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ 5:7, 3:6, 7:5, 6:4, 4:6 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում