09:20  ,  12 սեպտեմբերի, 2019

«Բարսելոնայի» փոխնախագահ. Մեսին կարող է «Բարսելոնայում» մնալ այնքան, որքան կցանկանա

Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի պայմանագրի, նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի մասին:

«Մենք Մեսիի պայմանագրում հատուկ կետ ենք ներառել, քանի որ նա արժանացել էր դրան: Ցանկանում ենք, որ Մեսին հնարավորինս երկար մնա մեզ հետ: Նա կարող է հանդես գալ ակումբում այնքան, որքան կցանկանա: 

Նեյմարը երջանիկ է եղել «Բարսելոնայում»: Այս հարցն արդեն անցյալում է: Մեկնարկել է Իսպանիայի առաջնությունը, և ակումբն այլևս չի մտածում Նեյմարի մասին»,- Կարդոների խոսքը փոխանցում է Marca-ն:

Ավելի վաղ CNN Deportes-ը տեղեկացրել էր, որ 32-ամյա Մեսին մտածում է հաջորդ ամռանը տեղափոխվել արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ», որտեղ արգենտինացին սկսել է ֆուտբոլիստի կարիերան: Մեսիի պայմանագրում կա կետ, որի համաձայն, նա ամեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»:

Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում