Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Արքայական ակումբում իր խաղընկեր Վինիսիուս Ժունիորի մասին:
«Նախորդ մրցաշրջանում Վինիսիուսն իր խաղով շատերին զարմացրեց: 19 տարեկան ֆուտբոլիստի համար նա չափազանց մեծ արդյունքի է հասել: Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Վինիսիուսը սկսի մտածել «Ոսկե գնդակի» մասին:
Այնուամենայնիվ, Վինիսիուսը երիտասարդ ֆուտբոլիստ է, և պետք չէ որ նա ավելորդ լարվածության մեջ լինի մամուլի պատճառով»,- Goal.com-ի հաղորդմամբ՝ ասել է Կազեմիրոն:
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից: Ակումբի կազմում բրազիլացի կիսապաշտպանը մասնակցել է 21 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում