23:46  ,  11 սեպտեմբերի, 2019

Բասկետբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի զույգերը

Չինաստանում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար Իսպանիան կմրցի Ավստրալիայի, Արգենտինան՝ Ֆրանսիայի հետ:

Սեպտեմբերի 11-ին տեղի են ունեցել մրցաշարի քառորդ եզրափակիչի երկրորդ օրվա հանդիպումները: Ֆրանսիան 89:76 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին, իսկ Ավստրալիան 82:70 հաշվով պարտության է մատնել Չեխիային:

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 13-ին, իսկ եզրափակիչը՝ սեպտեմբերի 15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում