10:42  +04,  12 սեպտեմբերի, 2019

Ռամոս. Կցանկանայի հանդես գալ Պրեմիեր լիգայում

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ կցանկանար ուժերը փորձել Անգլիայի առաջնությունում:

«Միշտ հաճույքով եմ հետևել Պրեմիեր լիգայի հանդիպումներին: Անգլիական ֆուտբոլը գրավում է ինձ, և ես կցանկանայի հանդես գալ այնտեղ: 

Այնուամենայնիվ, ես երջանիկ եմ «Ռեալում», սա իմ տունն է, և ես չեմ մտածում Մադրիդից հեռանալու մասին»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է Արքայական ակումբի ավագը:

Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից: Ակումբի կազմում իսպանացի պաշտպանը մասնակցել է 609 հանդիպման՝ դառնալով 84 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ