Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղին, հայտնում է Sport.es-ը:
32-ամյա հարձակվողը սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մարզման մեծ մասն անցկացրել է ընդհանուր խմբում, և սպասվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Սուարեսին կընդգրկի «Վալենսիայի» հետ հանդիպման հայտացուցակում:
Սուարեսը վնասվածք էր ստացել Լա Լիգայի առաջին տուրի՝ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղում:
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին շարունակում է մարզվել ընդհանուր խմբից առանձին՝ անհատական ծրագրով, և չի կարողանա մասնակցել «Վալենսիայի» հետ խաղին:
«Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի «Վալենսիային» սեպտեմբերի 14-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում