21:20  ,  11 սեպտեմբերի, 2019

Մաքգրեգորը՝ Պուարյեին. Ինձ 90 վայրկյան է հարկավոր քեզ ոչնչացնելու համար

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը պատասխանել է ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեին, որը Մաքգրեգորի հետ ռևանշ անցկացնելու ցանկություն էր հայտնել:

«Երբ դու խոսում ես իմ մասին, պետք է դա անես հարգանքով: Ինձ 90 վայրկյան է հարկավոր քեզ ոչնչացնելու համար: Մաքգրեգորի հետ մենամարտը քեզ համար պետք է նպատակ լինի, դու պետք է ձգտես մենամարտել ինձ հետ: Այդ ժամանակ ես կմտածեմ մենամարտել քեզ հետ, թե ոչ»,- գրել է Մաքգրեգորը Թվիթերյան իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Դասթին Պուարյեն պարտվեց UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին:

Պուարյեի և Մաքգրեգորի մենամարտը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին: Մաքգրեգորը հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում